Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Մոռացված հինը և լավագույն նորը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական փուլում համագումար կազմակերպեց նաև ՕԵԿ–ը, ներեցեք «Ռենեսանսը» կամ ավելի գեղեցիկ`«Ռիսորջիմենտոն»: Մի խոսքով հասկացաք` «Հայկական վերածնունդը»: Այո՛, դա այն նույն կուսակցությունն է, որը վերածնվել է և խոստանում է այլակերպել Հայաստանը: Դարձնել անճանաչելի դրախտ: Խորհրդային ժամանակներում մի լավ տերմին կար` «տաբել»: Հիմա մի կուսակցություն, որն աշխատել է տաբելով ընդդիմադիր, ամենավճռական պահին բառիս բուն իմաստով «քցել» է ժողովրդին, եկել ու նորից խրոխտ ձայնով հայտարարում է, որ ինքն է այն ուժը, որը կարող է փրկել Հայաստանը: Գյումրեցիներն այս առթիվ մի լավ խոսք ունեն, ասում են. «Էփած հավի խնդալը գուկա»: 

Բայց պետք է ասել, որ նրանք այս ամենին մոտեցան կորուստներով: Հրապարակային մեղադրանքներով և վիրավորանքներով կուսակցությունը լքեց երիտթևի առաջնորդը: Բայց այս ամենի մեջ պետք չէ խորանալ: Ինչպես ասում են՝ «նմանն զնմանին կգտանե»: Սա պարզապես մեկ լրացուցիչ հավաստիացումն էր այն բանի, որ այդ կուսակցությունում տիրող մթնոլորտն այդքան էլ հաջող չէ: Եթե սրան գումարենք նաև նախկինում այն լքած ամենատարօրինակ անվանումներով կազմակերպությունը, ապա պատկերը կամբողջանա:

Կուսակցության համագումարում խրոխտ ելույթ ունեցավ Հեղինե Բիշարյանը: Նա քիչ էր մնում հայտարարեր, որ իրենց առաջնորդը Բենիտո Մուսոլինին է: Պարզապես Դուչեն վերածնվել է, կամ ավելի շուտ` վերամարմնավորվել է ու հայոց հիմնի նման՝ իտալական ոգով վերամարմնավորված, եկել է փրկելու հայ ժողովրդին: Ինչպես ասում են, այս անգամ էլ էժան պրծանք, կարող էր ասել, բայց չասեց: Փառք ու պատիվ:

Դե, իսկ այս ներկայացման կուլմինացիան առաջնորդի ելույթն էր: Զարմանալի է նա, իր բոլոր մոտեցումներով: Նախ՝ խոստացավ կաշի քերթել: Ի դեպ, քանի խոսք գնաց կաշվի մասին, այստեղ մի քանի դիտարկում անենք երեսի կաշվի վերաբերյալ: Հետաքրքիր է, մարդ քանի՞ երես պետք է ունենա կամ կաշին, այդ նույն կաշին որքա՞ն հաստ պետք է լինի, որ նման հայտարարություններով հանդես գա: Ու դա անում է մի մարդ, որին առաջինն անվանել են ԱԽՔ, երկրորդը՝ փաստացի մեղադրել են պետական դավաճանության մեջ, դե իսկ երրորդն էլ՝ հաճախորդ: Ու այդ անձնավորության մտքով չի անցել, վերոնշյալ շարքից որևէ մեկին դատի տալ, հերքում կամ պատիվ պահանջել: Ասել կուզե, նա թերևս համաձայնել է հնչած բոլոր մեղադրանքների հետ: Մյուս կողմից, եթե ամբողջական դիտարկենք նրա գործողությունների շղթան, ապա պետք է փաստենք, որ անգամ կուսակից ընկերները նրան չեն վստահում: Այսպես, ՕԵԿ–ը ոչ մեկ անգամ դաշինքների է գնացել գործող իշխանությունների հետ: Վճռական պահին հասկանալով, որ այդ դաշտում չի կարող ինքնաիրացվել, վերադարձել է ընդդիմադիր դաշտ, այդ դաշտի քվեները փոշիացնելու համար: Սակայն հետաքրքրական է այն հանգամանքը, որ կոալիցիայից դուրս գալուց հետո, նրա կուսակից ընկերները հիմնականում հրաժարվել են կուսակցությունից և պահպանել են նախարարների աթոռները: Ահա այսպիսի սկզբունքային կուսակցություն: 

Ամփոփելով ասածը, կարելի է միայն զարմանք հայտնել, թե ինչպես են նրանք կարողանում դեռևս կենսունակ լինել քաղաքական դաշտում: Մի՞թե ֆեմիդան վերադարձել է և իր հատկությունները փոխանցել է մի որոշակի խմբի: Իրականության հետ առնչվող ու հայաստանյան վերջին իրադարձություններից իրազեկ մարդկանց մի զգալի մասը, կարծում եմ, խորապես կկասկածի այս կուսակցության առաջնորդի արտաբերած ցանկացած խոսքի ճշմարտացիությանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future