Իրավասու չեմ գնահատական տալ կատարված փաստին. Իվետա Տոնոյանը՝ Սերժ Սարգսյանի կողմից Գագիկ Ծառուկյանին պարգևատրելու մասին
INTERVIEWԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար։
Past.am-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին հարցրեց՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կտրուկ քաղաքական գնահատականերն ու բնորոշումները Ծառուկյանի հասցեին՝ տեղի՞ն էր վերջինիս կողմից պարգևի ընդունումը: Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Իրավասու չեմ գնահատական տալ կատարված փաստին: Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ակտիվ և գործուն դերակատարման համար: Ես որևէ մեկնաբանություն այս առումով չեմ կարող տալ»:
Լևոն Փանոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



