Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 50-ից 60 նոր դեպք

SOCIETY

Ամբողջ աշխարհում փետրվարի 15-ն նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկվածությունը և աջակցություն ցուցաբերելու հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:  

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում տարեկան գրանցվում է չարորակ ուռուցքով հիվանդացության 215 000 նոր դեպք մինչև 14 տարեկան երեխաների շրջանում և 85 000` 15-ից 19 տարեկանների շրջանում: ԱՀԿ մասնագետների կարծիքով` ժամանակին ախտորոշում և բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 80%-ը բուժվում է: Մեր երկրում այդ թիվը տատանվում է 65%-ից 70%-ի սահմաններում:

Բժշկագիտության վերջին տասնամյակների զարգացումների շնորհիվ մանկական ուռուցքաբանության բնագավառում արձանագրվում են դրական արդյունքներ: Հիվանդություններ, որ նախկինում համարվում էին անբուժելի, ներկայումս՝ քիմիաթերապիայի, վիրահատական և ճառագայթային բուժման մեթոդների, ինչպես նաև իմունաթերապիայի, ցողունային բջիջների փոխպատվաստման արդյունքում հնարավոր է դարձել բուժել:

Մանկական քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տեսակներն են` լեյկեմիաներն ու լիմֆոմաները, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի չարորակ նորագոյացությունները, ոսկրային հյուսվածքի ուռուցքները` օստեոսարկոման և Յուինգի սարկոման, նեյրոբլաստոման, Վիլսմի ուռուցքը, ռաբդոմիոսարկոման և այլն:

Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 50-ից 60 նոր դեպք:  Չարորակ ուռուցքներով երեխաների ախտորոշումը և բուժումը կատարվում է ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում և ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայում` պետական պատվերի շրջանակներում: 

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացում անգնահատելի է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանի մասնակցությունը: Հիմնադրամը մշտապես աջակցում է հիվանդ երեխաների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը, թանկարժեք դեղերի ձեռք բերմանը, անհրաժեշտության դեպքում` օժանդակում է նրանց բուժման կազմակերպմանը ինչպես արտերկրի հեմատոլոգիական և օնկոլոգիական կլինիկաներում, այնպես էլ Հայաստանում վերջերս արդիականացված ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Նոր ծառայություններով ու սարքավորումներով համալրված կենտրոնը հնարավորություն ունի բարձրացնելու և միջազգային ցուցանիշներին հասցնելու հիվանդ մանուկների, նաև մեծահասակների բուժման արդյունավետությունը: Կենտրոնում արյան չարորակ հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան նորագույն մեթոդներով: Միաժամանակ, ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հիմնվել է տարածաշրջանում եզակի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք, որի շնորհիվ հիվանդներն այլևս ստիպված չեն լինի իրենց փրկությունը որոնել արտերկրո ւմ: 

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe