ՌԴ-ում Ստալինին համակրողների թիվը հասել Է 16-ամյա առավելագույնին. հարցախույզ
SOCIETYՅոսիֆ Ստալինի՝ որպես երկրի առաջնորդի գործունեությանը հավանություն տվողների թիվը Ռուսաստանում վերջին 16 տարում հասել Է առավելագույն ցուցանիշի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Լեւադա-կենտրոնի» սոցհարցման տվյալները:
Եթե 2006 թվականի մարտին ՀԿ(բ)Կ (Համամիութենական կոսմունիստական (բոլշեւիկների) կուսակցության) Կենտկոմի գլխավոր քարտուղարին «հիացմունքով», «հարգանքով» եւ «համակրանքով» Էր վերաբերվում հարցման մասնակիցների 37 տոկոսը, ապա այս տարվա հունվարին դրանց թիվն աճել Է մինչեւ 46 տոկոս, գրել Է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով հրատարակության տնօրինության տակ հայտնված հետազոտությունը:
Ռուսաստանի բնակիչներն սկսել են ավելի լավ վերաբերվել նաեւ Լեոնիդ Բրեժնեւին եւ Վլադիմիր Պուտինին: Բրեժնեւին համակրողների քանակը 11 տարում 39 տոկոսից մեծացել Է մինչեւ 47 տոկոս, իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինին համակրողներինը՝ 76 տոկոսից մինչեւ 83 տոկոս: Այս երեք պետական գործիչները հարցման ֆավորիտներն են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



