Անթալիայում Թուրքիայի քաղաքացին սպանել է ռուս կնոջն ու թունավորել երկու երեխաներին
INTERNATIONAL NEWSԱնթալիայում Թուրքիայի քաղաքացին սպանել է ռուս կնոջն ու թունավորել երկու երեխաներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հայտարարությանը:
Գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի քաղաքացի Մուամար Գյունը նախ քաղցրավենիք է տվել որդուն՝ Վիկտորին և դստերը՝ Լեյլային (քաղցրավենիքը թունավորված է եղել պեստիցիդով), ապա կրակել կնոջ վրա: Սպանությունից հետո նա զանգել է ոստիկանություն, հայտնել տեղի ունեցածի մասին և ինքնասպան եղել:
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ, նախնական տվյալներով, դեպքը տեղի է ունեցել կենցաղային խնդիրների պատճառով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



