Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Գեներալ Արշալույս Փայտյան. «Ես պետությանը երբևիցե ընդդիմություն չեմ լինի, Սեյրան Օհանյանի կողքին չեմ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստին» հասած տեղեկություններով՝ գեներալ–լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ով 2012–ին ազատվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, միացել է ՊՆ նախկին նախարար, այժմ ընդդիմություն դարձած Սեյրան Օհանյանին: «Փաստի» հետ զրույցում գեներալ Փայտյանը հերքում է տեղեկությունը՝ հայտարարելով, որ ինքը չի կարող ընդդիմադիր լինել ու կանգնել Օհանյանի կողքին:

Հիշեցնենք, որ Արշալույս Փայտյանը լքեց պաշտոնը այն բանից հետո, երբ քրգործ հարուցվեց բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առթիվ:

Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը գեներալ Փայտյանի հետ:

– Պարոն Փայտյան, տեղեկություն կա, որ Դուք Սեյրան Օհանյանին եք միացել և այժմ նրա կողքին եք:

– Ոչ, ես հայրենիքի զինվոր եմ ու իմ զինվորի կողքին եմ: Ինչպես եղել եմ, այդպես էլ կամ:

– Սեյրան Օհանյանն էլ է ասում, որ ինքը զինվորի, հայրենիքի, ժողովրդի կողքին է, էնպես չի, որ հեռացել է:

– Դե, շատ ցանկալի է, որ բոլորը, հայ ժողովուրդը գտնվեն հայ զինվորի կողքին, ուրախալի է: Ես եղել եմ անկախական, անկախության բանակի հրամանատարներից, ծառայել եմ իմ հայրենիքին ինչքան իմ առողջությունը թույլ է տվել և էսօր էլ, եթե պետք լինի, պարտավոր եմ ծառայել իմ հայրենիքին: Ես Սեյրան Օհանյանին տարիներ առաջ եմ հանդիպել: Նշեցի՝ ես հայ զինվորի կողքին եմ, մեր պետության կողքին եմ:

– Սակայն այս պահին Դուք Պաշտպանության նախարարությանը կարծես պետք չեք՝ հատկապես գոմեշի մսի պատմությունից հետո:

– Ոչ, էդպիսի բա չկա, ես տարիքի և առողջության պատճառով զորացրվել եմ բանակից: Գոմեշի միսը ամբողջ աշխարհն ա ուտում, այդ թվում՝ նաև Հայաստանը, դա մատի փաթաթան չդարձնենք:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը՝ հատկապես ընդդիմադիր դաշտում:

– Յուրաքանչյուր անձ, անհատականություն ունի իր մոտեցումները հայրենիքի զարգացման գործում: Նրանք, ովքեր ձգտում են հայրենիքին ծառայել իրենց ծրագրերով, իրենց մոտեցումներով, կարծում եմ, քննադատության ենթակա չպետք է լինեն, եթե իրենց նպատակները իրականում բարի են, հայրենիքի զարգացմանն են նախանշվում: Չեմ կարծում, որ պետք է քննադատել: Լավագույն ծրագրեր եթե կան հանուն մեր երկրի, ողջունելի են:

– Իսկ ո՞ւմ, ո՞ր քաղաքական ուժի մոտ եք լավագույն ծրագրեր տեսել:

– Բոլորի մոտ, մնում է էդ ծրագրերն իրականություն դարձնել: Կանգնել իրար կողքի, քիչ քննադատել մեկը մյուսին, չիջնել կենցաղային մակարդակի, հասկանալ, որ երկրի համար գոյություն ունի մի կարևորագույն խնդիր. ամեն ինչ անել, որ վաղվա չնախատեսված պատերազմում հաղթող դուրս գանք:

– Պարոն Փայտյան, Սեյրան Օհանյանն ասում է, որ մեր երկրում անարդարություն կա, արմատական փոփոխություններ են պետք, բավական է այս ամեն ինչը հանդուրժենք: Համաձայն չե՞ք, Դուք նման անհրաժեշտություն չե՞ք տեսնում:

– Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Իմ տեսլականը հետևյալն է. հավատալ բոլոր լավը ցանկացող ուժերին, ունենալ լավագույն տեսլական: Իմ հնարավորությունների սահմանում կկանգնեմ այն ուժերի կողքին, որոնք մեր երկիրը տանելու են զարգացման ճանապարհով: Ես անկախության բանակի հրամանատարներից եմ եղել և Հանրապետական կուսակցությունն էլ հիմնվել է անկախության բանակի հիմքով, ու չեմ կարող այդ ուղենիշը մոռանալ: Բնական է, որ ես սատարում եմ հանրապետականի գաղափարախոսությանը: Ես կուսակցական չեմ, բայց գաղափարախոսությունն ինձ համար հարազատ է:

– Ուզում եք ասել՝ չե՞ք կարող Սեյրան Օհանյանի պես ընդդիմություն դառնալ:

– Ես պետությանը ու երկրին, իմ ժողովրդին երբևիցե ընդդիմություն չեմ եղել ու չեմ էլ լինի:

– Ասել է թե՝ միշտ իշխանամետ եք լինելու՝ անկախ ինչ վիճակ է երկրում:

– Եթե մարդն ասում է, որ ինքը հայրենիքի զինվոր է և կանգնելու է զինվորի կողքին, նշանակում է ես իշխանամե՞տ եմ: Իշխանամետը դուք եք, ես ի՞նչ իշխանամետ լինեմ: Ես ասացի՝ որտեղ եմ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO