Գիտնականները հայտնաբերել են Չերչիլի՝ նախկինում անհայտ խոհապատումն արտաերկրային կյանքի մասին
INTERNATIONAL NEWSԱմերիկացի գիտնականները հայտնաբերել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի՝ նախկինում չհրապարակված գրվածքը՝ նվիրված արտաերկրային կյանքի գոյությանը, այդ մասին փետրվարի 15-ին հայտնել Է Nature հրատարակությունը:
11-Էջանոց ձեռագիրը պահվում Էր Ֆուլթոնում Չերչիլի թանգարանում, որտեղ այն հայտնվել Է մասնավոր հավաքածուից: Դատելով ըստ ամենայնի՝ գործը գրվել Է 1939 թվականին եւ նախատեսված Է եղել թերթում հրապարակման համար, սակայն այդպես Էլ երբեք չի տպագրվել:
«Մենակ ենք արդյոք մենք Տիեզերքում» վերտառությամբ խոհապատման մեջ քաղաքական գործիչը շատ հարցերում կանխագուշակում Է արդի աստղակենսաբանության հայացքները, գրում Է Nature-ը: Նա «բազմացման եւ աճման» ունակությունը սահմանում Է որպես ամբողջ կենդանական աշխարհի գլխավոր հատկությունը, գրում Է կյանքի սկզբնավորման համար ջրի սկզբունքային նշանակության մասին, ինչպես նաեւ նկարագրում Է այն հասկացությունը, որն այժմ հայտնի Է որպես աստղերի «բնակելիության գոտի»:
Հենվելով Կոպեռնիկոսի սկզբունքի վրա՝ Չերչիլը հանգում Է այն եզրակացության, որ Տիեզերքը չափազանց մեծ Է, որպեսզի Երկիրը եզակի լինի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



