ԶԼՄ-ները հրապարակել են հղի Մերիլին Մոնրոյի՝ նախկինում անհայտ լուսանկարները
LIFEՀամացանցում հայտնվել են ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի՝ նախկինում անհայտ վեց գունավոր լուսանկարները: Դրանցում կինոդիվան հղի Է «Արի սեր անենք» ֆիլմում զուգընկեր Իվ Մոնտանից, այս մասին գրել Է Daily Mail-ը:
Անցյալ տարվա նոյեմբերին լուսանկարների շարքը, որոնք կադրերի հեղինակ եւ Մոնրոյի մտերիմ ընկերուհի Ֆրիդա Հալլն անվանել Է «հղի սլայդներ», Հոլիվուդում կայացած աճուրդում վաճառել են 2240 դոլարով: Եզակի լուսանկարների նոր սեփականատեր Է դարձել Թոնի Մայքլսը, որն իր ձեռքբերումից բաժին Է հանել հրատարակությանը:
Հրատարակությունը գրում Է, որ Մորոն ցանկանում Էր երեխաներ ունենալ, բայց արդպես Էլ չի կարողացել ծննդաբերել: Նա երեք վիժում Էր ունեցել նախքան այդ երեխայի կորուստը: Նա տառապում Էր Էնդոմետրիոզով, բայց չԷր կորցրել մայր դառնալու հույսը: Սակայն, մինչ օրս հայտնի չԷ, թե ինչ պատճառով Է կինոդիվան կորցրել փոքրիկին, որով հղի Է հրապարակված լուսանկարներում:
Լուսանկարներն արվել են 1960 թվականի հուլիսին Նյու Յորքում՝ «Անդադրումները»(The Misfits) կինոնկարի նկարահանումների միջեւ ընկած ընդմիջումներում: Լուսանկարներում 20-րդ դարի սեքս-սիմվոլը 34 տարեկան Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



