Մեքքայում հրմշտոցի զոհերի թիվը հասել է 769-ի
INTERNATIONAL NEWSՄեքքայի մոտակա Մինայի հարթավայրում ուխտավորների կուտակումներից առաջացած հրմշտոցի զոհերի թիվը հասել է 769-ի։ Վիրավորվել է 934 մարդ, հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մինայի հարթավայրում ողբերգությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 24-ին։ Ուխտավորների 2 մեծ հոսք բախվել էր վրանային ճամբարներից սատանայի քարկոծման ծեսի վայր տանող 2 փողոցների հատման փոքր հրապարակում։
Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարի խոսքով՝ ողբերգության պատճառն այն է եղել, որ ուխտավորները չեն հետեւել կրոնական ծիսակարգի կատարման ժամանակացույցին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



