Խորհուրդներ հիպերտոնիկներին
LIFEՀաճախ արյան ցածր ճնշումը ավելի քիչ է անհանգստանալու առիթ հանդիսանում, քան բարձրը: Ժողովրդի մեջ ընդունված է հիպոտոնիան «բուժել» սուրճով:
Հիպոտոնիկ են համարվում այն տղամարդիկ, որոնց արյան ճնշումը 100/60 է, եւ կանայք, որոնց ճնշումը 90/60 է: Հիպոտոնիայի նախանշաններն են հոգնածության զգացումը, ցածր աշխատունակությունը, գլխապտույտը, երբեմն ` ուշագնացությունը:
Նման հիվանդները գերզգայուն են պայծառ լույսի ու բարձր ձայնի նկատմամբ: Եթե արդեն հիպոտոնիա հիվանդությունը հայտնաբերված է, չարժե լիտրերով սուրճ խմել: Ավելի լավ է փորձել գտնել հիվանդության բուն պատճառը: Հիպոտոնիայի պատճառ կարող են հանդիսանալ սակավարյունությունը, հեպատիտը, տասներկումատնյա աղիի խոցը, վահանաձեւ գեղձի, սիրտ-անոթային համակարգի ու նյարդային հիվանդությունները:
Գոյություն ունեն միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է պայքարել ցածր ճնշման դեմ: Բժիշկները հիպոտոնիկներին խորհուրդ են տալիս օրվա ընթացքում սովորականից 2 բաժակ ավելի ջուր խմել: Պետք է կարողանալ քնել 9-10 ժամ:
Առողջ քունը հիպոտոնիկներին անհրաժեշտ է: Հիպոտոնիկներին օգտակար է նաեւ ակտիվ հանգիստը: Անոթների մարզանքը եւս շատ լավ օգնում է: Այն անելու համար շատ լավ կօգնի տաք ցնցուղը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: