Ռուսաստանը Իրանի ու Թուրքիայի հետ միասին տարանջատելու է Սիրիայի ընդդիմությունը ահաբեկիչներից
INTERNATIONAL NEWSՍիրիայում հրադադարի պահպանման հսկողության նպատակով Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ստեղծած խումբը զբաղվելու է ընդդիմության ու ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների ահաբեկիչների տարանջատումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երեք երկրների համատեղ խումբը հանդես է գալու որպես Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության եռակողմ մեխանիզմ։
Խումբը զբաղվելու է նաեւ ընդդիմությանը եւ ահաբեկիչներին՝ այդ թվում ԻՊ ու «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների անդամներին տարանջատելով։
Խմբի հանդիպումները կանոնավոր կազմակերպվելու են՝ կողմերից մեկի խնդրանքով։ Առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 6-ին Աստանայում։
Հանդիպումներին կարող են հրավիրվել նաեւ Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության, նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



