Թրամփ․ ԱՄՆ-ի համար իմաստ ունի Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հարթել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի համար իմաստ ունի Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հարթել, քանի որ երկու երկրներն էլ միջուկային տերություններ են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է AP–ն։
Նրա խոսքով, երկու երկրների հնարավոր հակամարտությունն իր մեջ հրեշավոր վտանգներ է պարունակում ։ «Մենք հզոր միջուկային երկիր ենք, Ռուսաստանը՝ նույնպես»։ Նա նշել է, որ իրեն զեկուցել են այդ հարցի շուրջ ու հավելել է, որ «կարող է լինել միջուկային հոլոքոսթ, որը մինչ այդ տեղի ունեցած որեւէ բանի նման չի լինի»։
Միաժամանակ Թրամփը ասել է, որ չի խոսելու Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի կամ Իրանի սադրանքներին հնարավոր պատասխան քայլերի մասին, նշելով, որ ուզում է պահպանել ինտրիգը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



