Սուարեսի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Լաս Պալմասին»
SPORTԻսպանիայի առաջնության 6-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» հաղթանակ տոնեց նորեկ «Լաս Պալմասի» նկատմամբ: «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով. կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, իսկ հյուրերից աչքի ընկավ Խոնատան Վիերան:
Նշենք, որ առաջին խաղակեսի մեկնարկում վնասվածք ստացավ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին, ում 10-րդ րոպեին փոխարինեց Մունիր Էլ-Հադադին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 15 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լաս Պալմասը» մնաց 5 միավորով՝ 12-րդ տեղում:
Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Բարսելոնա» - «Լաս Պալմաս»՝ 2:1
Գոլերը՝ Սուարես 25՛, 54՛ - Վիերա 88՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Նեյմար 66՛
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



