Կիմ Չեն Նամը կարող էր սպանվել իր քեռու գաղտնի հիմնադրամների եւ հոր ժառանգության պատճառով. The Korea Times
INTERNATIONAL NEWS Կիմ Չեն Նամը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը, կարող Է սպանված լինել իր քեռու գաղտնի հաշիվների եւ հորից ժառանգած միջոցների շուրջը ծագած վեճի պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հարավային Կորեայի The Korea Times թերթը:
Թերթի տվյալներով՝ 2013 թվականին ԿԺԴՀ-ի առաջնորդի քեռու կալանավորումից եւ մահապատժից հետո, որն այն ժամանակ Հյուսիսային Կորեայի իշխանական հիերարխիայում երկրորդ մարդն Էր, նրա արտասահմանյան գաղտնի հաշիվների նկատմամբ վերահսկողությունն ինչ-որ կերպ անցել Է Կիմ Չեն Նամին:
«Մակաոյում աշխատող հյուսիսկորեացիները Կիմ Չեն Նամին «մեծ խաղամոլ» են անվանել: Համարվում Է, որ Չան Սոն Թեկի մահվանից հետո նա իրավունք Է ստացել տնօրինելու նրա գաղտնի բանկային հաշիվները, որոնցում արտարժույթի խոշոր գումարներ են եղել»,- նշել Է հրատարակությունը:
Ինչպես գրել Է թերթը, Կիմ Չեն Նամն իր հոր՝ Կիմ Չեն Իրի մահվանից հետո «բավական շատ» փող Է ժառանգել որպես «հրաժեշտի նվեր»: Կիմ Չեն Իրը «խղճում Էր իր որդուն, որը հարկադրված Էր ապրելու օտարության մեջ», ուստիեւ միջոցներ Է թողել նրան, նշում Է հոդվածի հեղինակը:
Նրանց տվյալներով՝ Կիմ Չեն Ընը եղբորը «հրամայել Է» վերադառնալ ԿԺԴՀ եւ հետը բերել իր տնօրինության տակ եղած ամբողջ փողը, որը «խիստ անհրաժեշտ Է երկրին միջազգային պատժամիջոցների պայմաններում»:
Կիմ Չեն Նամը չի ենթարկվել, ինչը «սաստիկ զայրացրել Է» Հյուսիսային Կորեայի ղեկավարին: Հենց դա Էլ կարող Էր պատճառ դառնալ Կիմ Չեն Նամի վերացման համար, պնդում Է The Korea Times –ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



