Ամուսնու և դստեր անակնկալ-նվերները Դիանա Շատվերյանի 32-ամյակին
PHOTOTert.am Life–ը գրում է
Նկարիչ-մոդելավորող Դիանա Շատվերյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Դիանան դարձավ 32 տարեկան։ Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան պատմեց, թե ինչ անակնկալներ է ստացել և ինչպես է տոնելու տարեդարձը։ Դիզայների խոսքով` դեռևս կեսգիշերից բազում շնորհավորական մաղթանքներ է ստացել։
«Կեսգիշերին ամուսինս ծաղիկներով շնորհավորեց ինձ, հետո մեզ միացան ընտանիքիս անդամները։ Այսօր բարձր տրամադրությամբ եմ արթնացել։ Թեև հաշվի եմ առնում, որ ամեն տարի մեծանում եմ, միևնույն է, շատ եմ սիրում փետրվարի 17–ը։ Աշխատում եմ ուշադրություն չդարձնել թվի վրա, հատկապես, որ կեսգիշերից սկսած լավ շնորհավորանքներ եմ ստացել ընկերներիցս։ Ուրախ եմ, որ ընտանիքս, ընկերներս կողքիս են ու օրս տոն են դարձնում»,– ասաց Դիանան։
Խոսելով նվերների մասին՝ դիզայները նշեց. «Ինձ համար չկան «չեմ սիրում ստանալ» կամ «որևէ բան դուրս չի գալիս» արտահայտությունները։ Առհասարակ ուշադրություն չեմ դարձնում նվերի արժեքին ու պարունակությանը։ Մարդու ներկայությունն ու վերաբերմունքն արդեն մեծ նվեր է։ Մանկուց եմ այդպիսին եղել։ Երբեք ուշադրություն չեմ դարձրել նման բաներին»։
Դիանան պատմեց նաև դստեր պատրաստած անակնկալների մասին. «Նկարել էր ինձ համար, իր խաղալիքների միջից նվեր էր առանձնացրել, երգի ու պարային համարներ էր պատրաստել։ 10 րոպեն մեկ հերթականությամբ ներկայացնում էր այս ամենը։ Վիվիենի շնորհավորանքներն ու նվերներն ամենաշատն էին։)»։
Երեկոյան Դիանան մտերիմների հետ տոնելու է տարեդարձը Երևանի ժամանցային վայրերից մեկում։ Նրա խոսքով՝ նեղ շրջպատում է նշելու օրը: Հոբելյարի տորթը հատուկ է լինելու։ «Տոնական տորթը կլինի իմ մասնագիտությանը մոտ։ Ամեն տարի տարեդարձիս մոմերը փչելիս երազանք եմ պահում։ Այս տարի էլ բացառություն չէ»,– եզրափակեց Դիանան։