Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Սոս Ջանիբեկյան. «Բաժանումից հետո ծանր ապրումներ եմ ունեցել»

PHOTO

 Tert.am Life-ը գրում է

Փետրվարի 22-ին և 29-ին Դրամատիկական թատրոնի բեմում կրկին կլինի «Կենտ զույգը» ներկայացումը: Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանն այն կխաղան որոշակի տարաձայնություններից հետո: Tert.am Life-ի հետ անկեղծ զրույցում Սոսը խոսել է տարաձայնության պատճառների, իր հույզերի, Արմանի հետ ներկայիս հարաբերությունների, ինչպես նաև՝ բաժանումից հետո իր էմոցիաների մասին, որոնք արտահայտված են «Կենտ զույգում»:

 -Սոս, տևական դադարից հետո կրկին խաղալու եք «Կենտ զույգը ներկայացումը: Գիտեմ, որ այս դադարը հարթ չի անցել. քո և Արման Նշանյանի միջև որոշակի տարաձայնություններ են եղել՝ կապված նրա՝ ներկայացումն ԱՄՆ-ում դերասանական նոր կազմով բեմադրելու հետ: Ինչպե՞ս հարթեցիք խնդիրները:

 -Փոքրիկ տարաձայնություններ եղան, քանի որ 4 տարի առաջ, երբ սկսում էինք ներկայացման աշխատանքները, իմ ակնկալիքն էր՝ այն խաղալ ԱՄՆ-ում, ներկայանալ Ամերիկայի հանդիսատեսին, Արմանի ակնկալիքն էր՝ խաղալ էստեղ, քանի որ նոր էր եկել Հայաստան: Յուրաքանչյուրս ուզում էինք շփվել մեզ համար նոր հանդիսատեսի հետ: Փաստորեն, իր ակնկալիքներն արդարացան, իմը՝ ոչ, առաջացան շահերի բախում: Ես ավելի հուզական մակարդակով ընկալեցի հարցը, սակայն, ի վերջո, հասուն մարդու պես հասկացա, որ նա մեղավոր չէ, պարզապես ԱՄՆ գնալու թղթաբանությունը չստացվեց: Հասկացա, որ աշխատանքում հույզերը պետք է բացակայեն: Արմանը իր ուժերի ներածին չափով ամեն բան արել էր, որ ներկայանայինք ԱՄՆ-ում, բայց չէր ստացվել:

 Երբ Արմանը վերադարձավ Հայաստան, մեր պրոդյուսեր Արման Միտոյանն ասաց, որ բոլորը՝ ինքը, Արման Նշանյանը, Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Սուքիասյանը և երկու քույրիկները՝ Լյուսին և Մարիամը, ցանկություն ունեն վերականգնելու ներկայացումը: Քանի որ շատ եմ այս ներկայացումն ու դերասանական կազմին, դա ընդունեցի որպես գործնական առաջարկ, պրոդյուսերական անձնակազմի հետ եկա փոխշահավետ համաձայնության ու վերականգնեցինք «Կենտ զույգը»:

 -Դու և Արմանը նաև ընկերներ էիք, հարաբերությունները տուժե՞լ են:

 -Իհարկե, ոչ: Մեր ընկերության մեջ ոչինչ չի փոխվել: Մենք միշտ ընկերություն ենք արել, հիմա նաև աշխատում ենք իրար հետ: Հիմա մի քանի լավ ընկերներով կրկին անում ենք ներկայացվում: Ինձ համար առաջին հերթին ընկերությունը դարձավ շարժառիթ, որ կրկին աշխատենք միասին:

 Աշխարհում իմ ամենասիրելի բաներից մեկն աշխատանքս է, այնպես որ ինձ համար մեծ ուժ է, երբ ինչ-որ մեկի հետ կապված եմ աշխատանքով: Կարծում եմ՝ գործընկերությունն ավելի ուժեղ երևույթ է, քան միայն ընկերությունը:

 -Փորձերն արդեն վերսկսել եք, կերպարիդ մեջ վերանայումներ արե՞լ ես:

 -Փոփոխություններ չկան, սակայն 4 տարի առաջ, երբ ես առաջին անգամ էի խաղում այս դերը, այն շատ ավելի մոտ էր ինձ՝ թափթփված, վայելքներով տարված, քան հիմա, երբ ես հակառակ կերպարն եմ՝ ավելի կազմակերպված: Կարծում եմ՝ հիմա այլ եմ խաղում: Բացի այդ, կարծում եմ, այս 4 տարվա ընթացքում մի քիչ հասունացել եմ որպես դերասան: Ամեն դեպքում հիմքում նախկինում խաղացածս է, որ ստացել ենք բեմադրիչ Արման Նշանյանի հետ: Շատ ավելի հեշտ է նորը ստեղծել, քանի հինը փոխել: Ես չեմ ուզում փոխել կերպարս: Կարծում եմ՝ որպես երկրորդական դեր՝ կարողացել եմ կերտել կերպարը: Դրամատուրգիայում մի օրենք կա՝ թագավոր չեն խաղում, թագավորին են խաղում, այսինքն՝ մյուսներն են խաղում, որ նա թագավոր է: Կարծում եմ՝ ես կարողացել եմ խաղալ «թագավորին»՝ լինելով երկրորդական կերպար՝ չխանգարել իրեն:

 -Կերպարդ ամուսնալուծությունից հետո միայնակ ապրող, թափթփված, իրական, խորը զգացմունքները բոլորից թաքցնող տղա է: Ինքդ ունեցել ես բաժանումներ: Որքանո՞վ է կերպարդ ներկայացնում քո իրական ցավերը:

 -Այս կերպարն իմ թատերական կենսագրության մեջ դեռևս ամենասիրելին է: Շատ խորը կերպար է, որը մնացել է մենակ, հուսալքված: Նրա ցինիզմն իրականում ինքնապաշտպանական ռեակցիա է: Ցինիզմը, իրոնիան, կատակները մեր պաշտպանիչ շերտերն են: Մենք ավելի ցինիկ ենք, որպեսզի չլինենք ավելի խոցելի, ոչ ոք չկարողանա մեր առաջ հայելի պահել, որ տեսնենք մեր իրական դեմքը: Ամենացինիկ մարդիկ իրականում ամենախորքային ցավերն  ունեն, որոնք թաքցնում են:

 Ես փորձում եմ իմ խաղացած ամեն դրության մեջ դնել ցավեր իմ իրական կյանքից, որպեսզի ոչ թե խաղամ, այլ ապրեմ: Զգացմունքային առումով ես շատ հագեցած կյանք եմ ունեցել, բաժանումից հետո ծանր ապրումներ եմ ունեցել: Փորձում եմ վերականգնել էմոցիոնալ  հիշողություններս և այդ ցավերը, որպեսզի տեքստերը լուրջ կապ ունենան իմ իրական կյանքի հետ: Դրան հասել ենք Արմանի հետ համատեղ՝ մենք խոսում ենք իրար հետ՝ որպես Սոս և Արման, չենք խաղում  կերպարներ:

 -Ժամանակին վախեր ունեիր թատրոնի բեմից: Հիմա, երբ բեմում խաղալու փորձդ ավելի մեծ է, վախերդ հաղթահարե՞լ ես:

 -Ներկայացումը կրկին խաղալու որոշումը կայացնելուց մինչև այս պահը միայն այդ վախի համար փոշմանում եմ:)

 -Վերջերս հնարավորություն ունեցար իրագործելու նաև վաղեմի ցանկությունդ՝ Վահիկ Փիրհամզեի բեմադրած «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման շրջանակներում խաղացիր Ամերիկայի հանդիսատեսիդ համար: Մի առիթով ասել ես, որ այնտեղ լսարանն ավելի թեթև է: Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի հանդիսատեսին ներկայանալիս ավելի լարված ես:

 -Իրականում, հա... էստեղ հաճախ գալիս են տեսնելու՝ որտեղ թերացար, ինչքանով է վատ ստացվել ներկայցումը, ինչպես կարելի է քննադատել: Ես նորմալ եմ վերաբերում քննադատությանը, բայց երբ դա ծայրահեղ է, լարվում ես: ԱՄՆ-ում մարդիկ գալիս ես տեսնելու, թե ինչ լավ բան ես դու արել, ռելաքս լինելու, իրենց պահում են դրական տրամադրության մեջ:

 Ինձ համար երկու ծայրահեղությունն էլ անընդունելի են: Ես կողմ եմ առողջ քննադատության, բայց այդ ոսկե միջինը շատ դժվար է գտնել:

 -Հնարավո՞ր է այդ ներկայացումը խաղաք նաև Հայաստանում:

  -Չգիտեմ, բայց եթե նման բան արվի, պետք է սցենարն ադապտացվի հայկական իրականությանը, քանի որ ներկայացման մեջ կան բաներ, որ ինձ համար էլ են խորթ: Ի սկզբանե վստահեցի Վահիկին, քանի որ նա այդ գործում շատ փորձառու է: Երկար տարիներ է՝ ներկայանում է ամերիկահայ հանդիսատեսին, և ես ամբողջությամբ հավատում ու վստահում եմ նրան, սակայն կան հումորներ, որոնք ես չեմ հասկանում: Խնդիրն այն չէ, որ ես չունեմ հումորի զգացում կամ իրենք են ամեն ինչի վրա ծիծաղում, պարզապես մենթալիտետից և մտածելակերպից ելնելով մեր հումորի զգացումներն են տարբեր:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan