Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Նարեկ Վանը՝ իր աշխատանքներում Գոհար Գասպարյանի ազդեցության և Պրահայում կայացած ցուցահանդեսի մասին

PHOTO

Tert.am Life–ը  գրում է.

Փետրվարի 15-ին Պրահայի Յակուբսկա ցուցասրահում բացվել է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի ամուսնու` նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ «Շարժվող մասնիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը: Սա Նարեկի երկրորդ ցուցահանդեսն է, սակայն նա առաջին անգամ է սփյուռքահայությանը ներկայացնում իր աշխատանքները։ Նա առաջին՝ «Մասնիկապատում» ցուցահանդեսը ներկայացրել է 2015–ին Երևանում։

Tert.am Life–ը զրուցել է Նարեկի և Գոհարի հետ`նոր աշխատանքների մասին։

«ԼեգաԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկը մանկուց է նկարում։ Մասնագիտական կրթություն չի ստացել։ «Տաղանդը ժառանգելու մասին հարցերը միշտ չեն, որ միանշանակ են, սակայն պապիկս՝ Հովհաննես Շարամբեյանը, եղել է պրոֆեսիոնալ նկարիչ. գուցե իրենից եմ ժառանգել».– ասաց Նարեկը։

Նարեկը սիրում է իր նկարների վրա երկար աշխատել։ Իր հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ պիտի որոշակի հոգեվիճակ լինի, որ կարողանա նկարել, ինչպես նաև, նկարում է այն, ինչ տեղի է ունենում իր կյանքում։ Հարցին` ո՞րքան ժամանակ և ի՞նչ հոգեվիճակում է նկարել այս աշխատանքները, նա պատասխանեց. «Աշխատում եմ դանդաղ և շատ երկար՝ կախված նկարից։ Երբեմն, էսքիզը գուցե ավելի երկար լինի, քան բուն նկարը։ Դժվար է պատասխանել, թե ինչ հոգեվիճակում եմ աշխատել։ Տարբեր նկարներ են, տարբեր գույներ և ապրումներ, չգիտեմ՝ ինչպես մի նախադասությամբ պատասխանեմ։ Ամեն նկար տարբեր խնդիր ունի, ճիշտ կլինի՝ նկարները խոսեն իմ ներքինի մասին, ոչ թե ես։ Սիրում եմ, երբ նկարն անհատական դիալոգի մեջ է մտնում դիտողի հետ։ Այս պահին ներկայացրել եմ 29 գործ։ Բոլորը տարբեր պատումներ են, դժվար է ասել՝ ինչ են պատմում, ամեն մեկը մի առանձին պատմություն է»։

Շատ նկարիչների համար սիրելիներն են դառնում ոգեշնչման աղբյուր։ Նարեկը նշեց, որ կինը՝ Գոհարը, շատ մեծ դեր ունի  իրեն աշխատանքի տրամադրելու գործում. «Երբեմն, ծուլանում եմ տրամադրվել աշխատելուն»։

Նարեկը մի անգամ ասել էր, որ նկարչությունն իր համար հոբբի է։ Հիմա, կարծես, թե մտափոխվել է։ «Արդեն դժվարանում եմ ասել հոբբի է, թե` ոչ։ Գնալով էական մի մաս է դառնում։ Աշխատանքիս հետ համատեղել կարողանում եմ։ Ինձ մոտ միշտ ստացվել է, և դա ինձ դուր է գալիս»,– նշեց Նարեկը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել չեխ խորհրդարանականներ և պաշտոնյաներ, արվեստագետներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Նարեկը նշեց, որ նրանց դուր են եկել աշխատանքները. արձագանքը ոգևորիչ է եղել։

Նարեկի աշխատանքների մասին խոսեցինք նաև Գոհարի հետ։ «Նարեկի աշխատանքներում միանշանակ տեսնում եմ իր ներաշխարհը, բնավորությունը, երևակայությունը, ճաշակի զգացողությունը, երազանքներն ու բողոքը։ Երբ նա նկարում է, լուռ է, լսում է նույնքան տարբեր երաժշտություն, որքան իր նկարներն են. Փինք Ֆլոյդից ու Բախից մինչև Համասյան ու Ռեինկարնացիա»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ ինքն ի՞նչ ազդեցություն ունի ամուսնու աշխատանքների վրա, խորհուրդներով հաճա՞խ է օգնում, Գոհարը պատասխանեց. «Ես ավելի շատ պրոդյուսերի աչքով եմ դիտում այդ աշխատանքները, քան պարզապես արվեստասերի։ Դա իր աշխարհն է, որտեղ նա հստակ գիտի՝ ինչ է ուզում տեսնել։ Երբեմն, անհանգստանում եմ տեսողության համար, որովհետև շատ մանր է նկարում, բայց երբ տեսնում եմ՝ ինչ ոգևորությամբ ու համբերատարությամբ է աշխատում, մոռանում եմ այդ մասին»։

Ի դեպ, «Մասնիկների հեքիաթ» ցուցադրությունը կշարունակվի մինչև փետրվարի 21-ը։

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025