Ադրբեջանում նավթամթերքների արտադրանքը նվազել է 10,2 տոկոսով
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում 2017-ի հունվարին արտադրվել է 199,5 մլն մանաթի նավթամթերք: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի հաղորդմամբ` այս ցուցանիշը 2016-ի հունվարի համեմատ 10,2 տոկոսով պակաս է:
Կոմիտեի տվյալներով` սպիտակ նավթի արտադրությունը նվազել է 7,9 տոկոսով, վառելանավթի արտադրությունը` 28,5 տոկոսով, դիզվառելիքի արտադրությունը` 17,5 տոկոսով:
Ադրբեջանական փորձագետները նավթամթերքների արտադրության նվազումը տնտեսության համար խիստ բացասական ազդակ են համարում:
Նրանց պնդմամբ՝ Ադրբեջանը պետք է կարողանա բավարարել իր նավթամթերքների ներքին պահանջը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



