Ռոնալդու. Կարոտում եմ Ռունիին, գուցե մի օր կրկին միասին խաղանք
SPORTՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է նախկին թիմակցի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Ուեյն Ռունիի հետ իր հարաբերությունների մասին։
-Ես կարոտում եմ այն ժամանակները, երբ դաշտ էի դուրս գալիս Ռունիի հետ։ Հնարավոր է՝ մի օր մենք կրկին իրար հետ խաղանք։ Նա Անգլիայի «ոսկե տղան» էր, նրան բոլորն էին սիրում։ Նա այնքան հզոր էր, որ ես նրան պիտբուլ էի անվանում։ Ռունիի ուժը նրա բնավորության և ֆիզիկական հնարավորությունների մեջ է, նա երբեք կանգ չի առնում։
Նա հիանալի թիմային խաղացող է, կարողանում է գոլ խփել։ Ուեյնը գերազանց տղա է, նա շատ է օգնել ինձ, երբ նոր էի տեղափոխվել «Ման. Յունայթեդ»,-ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



