Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Աղասի Ենոքյան. «Սերժ Սարգսյանը պատրաստվում է ստվերային կառավարել Հայաստանը խորհրդարանի ընտրություններից հետո»

INTERVIEW

ՀՀ համամասնական ցուցակում չընդգրկված նախագահ Սերժ Սարգսյանը ծրագրում է ստվերային կառավարել երկիրը խորհրդարանական ընտրություններից հետո և լինել Կոմկուսի Գենսեկի նման մի պաշտոնի՝ չունենալով լուրջ պատասխանատվություն՝ իր վրա վերցնել բոլոր իրավունքները: 

Այս մասին Past.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով վերջերս հեռացել է Հայաստանից ու մշտական բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում:

– Պարոն Ենոքյան, արդյոք «շքեղություն» չէ՞ պետության համար, երբ երկրի նախագահը արձակուրդ է վերցնում ու գնում իր կուսակցության շտաբը ղեկավարելու:

– Եթե դա իրականություն լիներ, շքեղություն կլիներ: Սերժ Սարգսյանի արձակուրդ գնալը, կարծում եմ, ինչ –որ չափով իհարկե ֆորմալ է, որովհետև նա երբեք չի դադարի ամեն ինչ կառավարելուց, ամեն ինչ ղեկավարելուց: Մանավանդ որ երկրի քաղաքական կառուցվածքն է էդպիսին: Միշտ էլ էսպես, թե էնպես ինքն է եղել շտաբի պետը: Մյուս կողմից տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է Հայաստանը ստվերային կառավարել, որովետև նա ընդգրկված չէ ցուցակներում և պարզ չէ, թե նա ինչպիսի ֆունկցիա կունենա նոր խորհրդարանի ընտրությունից հետո: Հավանական է, որ նա իր վրա ուզում է վերցնել ստվերային կառավարման ֆունկցիան: Ենթադրում եմ, որ ինքը կլինի կոմկուսի Գենսեկի նման մի պաշտոնի՝ չունենալով լուրջ պատասխանատվություն՝ իր վրա կվերցնի բոլոր իրավունքները: Լինելով նախագահ, արձակուրդում նա կառավարելու է Հայաստանը որպես նախագահ:

– Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա թիմի չլինելը ՀՀԿ ցուցակում ի՞նչ է նշանակում: ՀՀԿ–ն չունե՞ր այդ թիմի կարիքն իրականում, չնայած նրանց ՀՀԿ–ացրեց, թե՞ նրանք այդքան վարկանիշ չունեին:

– Նրանք չհասցրեցին վարկանիշ ձեռք բերել էս ընթացքում: Ի վերջո, եկեք հասկանանք, որ նրանք խորթ էին, օտար էին ՀՀԿ–ին: Էնպես որ նրանք կմնան, կկատարեն իրենց ֆունկցիան: Կարծես թե նոր Սահմանադրությունը չի արգելում, որ նրանք նորից հայտնվեն կառավարության մեջ: Կամ եթե արգելի, կգտնվեն մեխանիզմներ, որով կառավարության կազմն, այնումենայնիվ, կորոշի Սերժ Սարգսյանը:

– Պարոն Ենոքյան, մյուս կողմից ՀՀԿ ցուցակում նույն ՀՀԿ–ականներն են, որոնց աշխատանքը տեսել է հանրությունը և որոնք կարծես դրական վարկանիշ չունեն հանրության շրջանում: Նման ցուցակ ներկայացնելով, իրականում ՀՀԿ–ն ի՞նչ է ուզում ասել հասարակությանը:

– ՀՀԿ–ն մնում է ՀՀԿ, հո օդից չէին բռնելու, մտցնեին ցուցակ: Իրենք պետք է ցուցակում ներկայացնեին նրանց, ում ունեին: Ուղղակի կարծես թե թյուրըմբռնում կա Սերժ Սարգսյանի մոտ, որ այս պայմանական ասած երիտասարդները չեն հասցրել վարկաբեկվել և նրանց միջոցով հնարավոր է ընտրություններին ընտրողների համակրանքը շահել: Բայց ես չեմ կարծում, որ էս սկզբունքով կազմված ՀՀԿ ցուցակը կամ խմբակցությունը, մանավանդ եթե Սերժ Սարգսյանը լինի ոչ ֆորմալ լիդեր՝ ոչ վարչապետ, ոչ նախագահ, երկար կգոյատևի: Որովհետև Սերժ Սարգսյանը կարող էր ունենալ շատ լուրջ արբիտրի դեր ՀՀԿ–ում, իսկ հիմա, երբ նա չի ունենալու ֆորմալ իշխանություն, այդ դերը կարող է նշանակալիորն նվազել, և ես չեմ բացառում, որ ՀՀԿ ֆրակցիայից առաջանան մի քանի նոր ֆրակցիաներ կամ նոր կուսակցություններ ապագա խորհրդարանում:

– Անդրադառնանք նախընտրական դաշինքներից Սեյրան Օհանյանի դաշինքին:

– Ես կարծում եմ, որ նրանք շարունակում են Սերժ Սարգսյանի գիծը: Սակայն կարծես թե ինչ որ զարգացումներ են երևում, որոնք ցույց են տալիս, որ այս դաշինքն ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի գիծն է առաջ տանում: Իհարկե, հարց է առաջանում, թե ինչու է Սերժ Սարգսյանը համաձայնվել, որ նման դաշինք մասնակցի ընտրություններին, որովհետև մենք գիտենք, որ լծակներով կարող էր ընդհանրապես չեզոքացնել այդ դաշինքը: Ես կարծում եմ, որ Մոսկվան փորձում է Սերժ Սարգսյանից փոքր ինչ անկախ խաղ տանել: Տվյալ պահին դա համաձայնեցված է, բայց ինչ–որ պահի դա կարող է դառնալ Սերժ Սարգսյանին հակառակորդ դաշինք:

– Իսկ ո՞րն է իրական ընդդիմությունն այս ընտրություններում, Ձեր կարծիքով:

– Հարցը հետևյալն է, թե ինչը պետք է լինի իրական ընդդիմության խնդիրը. առաջին հերթին Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխությունը, որից հետո գալիս են ընդդիմության մյուս պահանջները՝ կոռուպցիայի վերացումը, խաղաղությունը, երկրի զարգացումը, սոցիալական խնդիրների լուծումը: Նման օրակարգով ընդդիմություն մենք չունենք: Ինչ–որ մարդիկ կարող են ասել, որ իրենք ընդդիմադիր են և, ըստ էության, այդ կուսակցությունները կարող են չհայտնվել կառավարությունում և ֆորմալ համարվել ընդդիմադիր, նույնիսկ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն, ըստ էության, վարել նույն քաղաքականությունը, որը Սերժ Սարգսյանն է առաջարկում: Մենք գլոբալ խնդիրներ դնող, Հայաստանի քաղաքականության մեջ գլոբալ փոփոխություններ դնող ուժ չունենք այս խորհրդարանում:

– Ելք–ին է՞լ չեք տեսնում որպես իրական ընդդիմություն:

– «Ելքում» կան մարդիկ, որոնք ունեն հստակ պրոռուսական կողմնորոշում: Ես կարծում եմ, Ելք–ը չի ունենա հստակ քաղաքական ծրագիր, ինչը դեմ է Սերժ Սարգսյանի ծրագրին:

– Իսկ Ձեր կանխատեսմամբ, հայտնի մեթոդները՝ ընտրակաշառքի մեխանիզմը գործելո՞ւ է այս անգամ ևս:

– Կարծում եմ, այո, որովհետև իշխանությունները կամ ընդհանրապես քաղաքական ուժերը չունեն ընտրություններում պայքարելու այլ մեխանիզմ: Մինչև հիմա երբեք խոսք չի գնացել ծրագրերի մասին: Իսկ ընտրակաշառքին ալտերնատիվ մեխանիզմը ծրագրերով պայքարելու մեխանիզմն է, որը չկա: Գոնե մինչև հիմա խոսքը գնում է անհատների մասին՝ թե ով է միանալու, ով է լինելու առաջին տեղում, ծրագրի մասին դեռևս խոսք չկա: Բացի դա, էս տարիներին մենք դաստիարակել ենք այնպիսի ընտրողների, որոնք ուշադրություն են դարձնում ընտրակաշառքին, պոպուլիստական ծրագրերը չեն էլ կարդում:

Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”