Թուրքիան չի ճանաչում ԼՂ հանրաքվեն. ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԹուրքիան չի ճանաչում ԼՂ հանրաքվեն։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։
Հայտարարությունում նշվում է, որ նման գործողությունները վնաս կհասցնեն ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերին։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության գլխավոր սպառնալիքը»,-ասվում է հայտարարությունում։
Ինչպես հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ը՝ հանրաքվեի անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ ԱԽ բանաձևերին, ինչպես նաև ԵԱՀԿ սկզբունքներին։
«Մենք դատապարտում ենք գործողությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,-ասվում է հայտարարությունում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



