Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություն. 1-ին օրվա արդյունքները
SPORTԵրևանի խուլ ու համրերի, մշակույթի և սպորտի հանրապետական մարզապալատում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին երկու օրվա ընթացքում մասնակցելու են 86 ըմբիշներ:
Մրցումային առաջին օրը մրցանակներ են խաղարկվել 57, 65, 74 եւ 97 կգ քաշային կարգերում:
65, 74 և 97 կգ-ում 2016թ. չեմպիոնները պահպանել են իրենց տիտղոսը (2016 թ ՀՀ առաջնությունում 57 կգ-ում ՀՀ չեմպիոնն էր դարձել Նարեկ Հովհաննիսյանը):
97 կգ քաշային կարգում այս անգամ էլ լավագույնը ՀՀ ընտրանու կազմում Օլիմպիական խաղերին մասնակցած Գեորգի Կետոևն էր: Ըմբիշը եզրափակչում հաղթել է Շամիր Աթյանին՝ 2-րդ անգամ անընդմեջ հռչակվելով չեմպիոն:
57 կգ քաշային կարգում ուժեղագույնը Գարիկ Բարսեղյանն էր, ով եզրափակչում հաղթեց Մխիթար Գրիգորյանին:
Նարեկ Սիրունյանը 65 կգ քաշային կարգի եզրափակչում առավելության հասավ Գեղամ Գալստյանի նկատմամբ:
74 կգ քաշային ըմբիշների եզրափակչում Գրիգոր Գրիգորյանը վստահ հաղթանակ տարավ Վարուժան Կաջոյանի նկատմամբ:
Երեկ խաղարկված մեդալները, ըստ քաշային կարգերի, բաժին են հասել հետևյալ ըմբիշներին.
57 կգ
1.Գարիկ Բարսեղյան, 2.Մխիթար Գրիգորյան, 3.Օհան Գիքինյան, 3.Խորեն Թեմուրյան:
65 կգ
1.Նարեկ Սիրունյան, 2.Գեղամ Գալստյան, 3.Արթուր Բաղդասարյան, 3.Գագիկ Ակուլյան:
74 կգ
1.Գրիգոր Գրիգորյան, 2.Վարուժան Կաջոյան, 3.Իշխան Պողոսյան, 3.Անդրանիկ Գաբրիելյան:
97 կգ
1.Գեորգի Կետոև, 2.Շամիր Աթյան, 3.Արտուշ Գևորգյան, 3.Ռոման Բաղդասարյան
Առաջնության արդյունքներով ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը կկազմավորի ընտրանին, որի կազմում կընդգրկվեն առաջնությունում լավագույն եռյակում հայտնված ըմբիշները:
Հավաքականի անդամները փետրվարի 23-ից Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնեն, ապա մարտի 10-12-ը Ստամբուլում կմասնակցեն Յասար Դողու միջազգային մրցաշարին:
Այսօր՝ փետրվարի 18-ին մեդալներ կխաղարկվեն մնացած չորս՝ 61, 70, 86 եւ 125 կգ քաշային կարգերում:
Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի