Օբաման 12-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ նախագահների վարկանիշում
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 12-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ նախագահների վարկանիշում։ Արդյունքները հրապարակել է վարկանիշը կազմած C-SPAN հեռուստաալիքը, փոխանցում է Lenta կայքը։
Նրա տվյալներով ամենից բարձր են գնահատվել Օբամայի ձեռքբերումները տնտեսական կարգավորման ոլորտում (ութերորդ տեղ), ամենավատը նա իրեն դրսեւորել է միջազգային գործերով (24-րդ տեղ) ու Կոնգրեսի հետ հարաբերություններում (39-րդ տեղ)։
Վարկանիշի առաջին տեղում Աբրահամ Լինքոլնն է, երկրորդում՝ Ջորջ Վաշինգթոնը, երրորդում՝ Ֆրանքլին Ռուզվելտը։ Իսկ վերջին տեղում ՝ Ջեյմս Բյուքենենը, Էնդրյու Ջոնսոնն ու Ֆրանքլին Փիրսը։
Վարկանիշը կազմել են 91 պատմաբանների ու ԱՄՆ առաջատար համալսարանների այլ մասնագետների մասնակցությամբ։ Նրանք գնահատել են նախագահին տասը բալանոց սանդղակով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



