Չինաստանում առաջին ռոբոտ ոստիկանը ծառայության է անցել կայարանում
INTERNATIONAL NEWSՉինաստանի Խենան նահանգում հայտնվել է ռոբոտ հերթապահը-ոստիկան՝ իր տեսակի մեջ առաջին ռոբոտը Չինաստանի կայարաններում հերթապահության համար, հայտնում է China News Service գործակալությունը։
Հայտնում են, որ ռոբոտ ոստիկանը սկսել է հերթապահությունը Չժենչժոու քաղաքի արագընթաց գնացքների կայարանում։ Ռոբոտը կարող է հերթապահությունն իրականացնել առանց մարդու օգնության, սկանավորել ու ճանաչել ուղեւորների դեմքերը։ Ռոբոտը կարող է նաեւ պատասխանել ուղեւորների հարցերին, սկանավորել օդի ջերմաստիճանը ու դրանով իսկ նախազգուշացնել հրդեհի սպառնալիքի մասին։
Մեկ շաբաթ ռոբոտն աշխատելու է փորձնական ռեժիմով, որից հետո արդեն կանցնի մշտական հերթապահությունների նաեւ գիշերային ժամերին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



