Մոսկվայում գործազուրկ կնոջ BMW-ից 10 միլիոն ռուբլի են տարել
INTERNATIONAL NEWSՄոսկվայում BMW մակնիշի ավտոմեքենայից, որը վարել է գործազուրկ կինը, 10 միլիոն ռուբլիով փաթեթ են տարել: Այս մասին հաղորդում է ТАСС–ը` հղում անելով ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչությանը:
Վարչության մամուլի ծառայության տվյալների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 17-ի երեկոյան` Իվան Բաբուշկին փողոցում։
«Անհայտ անձը մոտեցել է BMW X6 մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին նստած է եղել 30-ամյա կինը, կոտրել դիմացի ապակին, ինչից հետո ուղևորի նստատեղից տարել գումարով փաթեթն ու անհետացել», - պարզաբանել է ոստիկանությունը:
Նշվում է, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել: Իրավապահ մարմիններն իրականացնում են չարագործի որոնումները:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



