ԱՄՆ-ն կանի հնարավոր ամեն բան, որպեսզի բացառի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը. Մայք Փենս
INTERNATIONAL NEWSԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կանի հնարավոր ամեն բան, որպեսզի բացառի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը։ Այս մասին փոխնախագահը հայտարարել է Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ, գրում է gazeta.ru-ն։
«Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն կշարունակի անել ամեն բան, որպեսզի Իրանը երբևէ չունենա միջուկային զենք, որը կարող է սպառնալ մեզ կամ մեր դաշնակիցներին», - հայտարարել է Փենսը:
Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հստակ հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ն «անողոք պայքար է մղելու իր թշնամիներին պատմության աղբանոց ուղարկելու համար, որտեղ էլ նրանց իսկական տեղն է»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



