Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմաօդային գործողություն է իրականացրել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ԶՈւ-ն ռազմաօդային գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններում, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Իրաքյան Քանդիլ, Զափ և Մեթինա քրդաբնակ շրջաններում իրականացված գործողությունն ուղղված է եղել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



