Ժնևում պետք է քննարկել Սիրիայում իշխանության անցումը. Ժան-Մարկ Էյրո
INTERNATIONAL NEWSՍիրիայում իշխանության անցումը պետք է քննարկվի միջսիրիական բանակցություններում, որոնք, ինչպես սպասվում է, կվերսկսվեն փետրվարի 23-ին Ժնևում: Վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն:
«Այդ անցումը պետք է լինի ուշադրության կենտրոնում, երբ հաջորդ շաբաթ կհավաքվենք Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո»,- Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ ասել է Էյրոն:
Միջսիրիական բանակցությունների մեկնարկը նախատեսված է փետրվարի 23-ին: Այդ քննարկումներին ակնկալվում է ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ ընդդիմադիր տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
4
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
5
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch



