Պորոշենկոն եւ Ստոլտենբերգը քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Պորոշենկոն ՆԱՏՕ-ի ղեկավարին տեղեկացրել է Դոնբասում անվտանգության հետ կապված բարդ իրադրության մասին: Ստոլտենբերգն ընդգծել է, որ Դաշինքը դադարեցրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ սատարում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ մինչեւ «Մինսկի համաձայնությունների» ամբողջական իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինային ՆԱՏՕ-ի հիմնադրամի կողմից աջակցության շրջանակում հետագա աշխատանքներն ակտիվացնելու մասին:
Պյոտր Պորոշենկոն նաեւ ՆԱՏՕ-ի պատվիրակությանն Ուկրաինա է հրավիրել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



