Անգելա Մերկելը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության հարցերի համաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Սա Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հետ գերմանական կառավարության ղեկավարի առաջին հանդիպումն է: Այս մասին հաղորդում է DW-ն:
«Ուշադրության կենտրոնում են եղել երկկողմ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ արտաքին քաղաքական կարեւոր մարտահրավերներ»,- նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ սիրիական հակամարտությանը, Լիբիայում տիրող իրավիճակին, Աֆղանստանում առաքելությանը, Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
4
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
5
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch



