Yerevan, 10.November.2026,
00
:
00
BREAKING

ԼՂ կոնֆլիկտի և Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ Մինսկի խումբը, ցավոք, վերացական դիրքորոշում ունի. ՌԴ քաղաքագետ

INTERNATIONAL NEWS

Ժամանակակից քաղաքականության հատկանշական գծերից մեկն այն է, որ    Լեռնային Ղարաբաղի և  նաև տարբեր այլ հակամարտության նկատմամբ,  միջազգային կառույցները, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահությունը,  վերաբերմունք են դրսևորում փոքր-ինչ վերացական դիրքերից:   

Tert.am-ի հետ զրույցում նման  կարծիք հայտնեց   Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի   Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը` անդրադառնալով նախօրեին և վերջին քսանօրյակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների ուղղությամբ ադրբեջանական ռազմական գործողություններին:

«Սա ժամանակակից քաղաքականության հատկանշական գիծն է, որը ոչ միայն կիրառվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, այլ նաև այլ հակամարտությունների: Ցավոք սրտի, սա   ոչ միայն ՀԱՊԿ-ին է վերաբերում,  այլև Մինսկի համանախագահությանը»,- ասաց նա:

Սա Անդրեյ Արեշևի պատասխանն էր   հարցին, թե Հայաստանը «Հավաքական անվտանգության պայմանագիր   կազմակերպության» անդամ է, ուստի,  ինչու  ՀԱՊԿ-ը  համարժեքորեն չի արձագանքում, հայտարարություններ ընդունում  ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ:

Այս առնչությամբ  ռուսաստանցի  փորձագետը նկատեց. «Կարծում եմ` հայտարարություն կլինի, /ՀԱՊԿ-ից/,  բայց կարծում եմ բանը հայտարարությունները չեն, այլ ադրբեջանական հնարավոր թշնամական  գործողություններն արգելափակելու հայկական զինուժի իրական հնարավորությունները»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Անդրեյ Արեշևը նշեց. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ այնտեղ  գտնվում են պետություններ` տարբեր հետաքրքրություններով: Եվ  ՀԱՊԿ-ը հարթակ է, այդ թվում նաև` ռուս-հայկական համագործակցության մշակման, ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական ոլորտներում: Ուստի, կարծում եմ, այդ առումով կազմակերպությունն իր դերը կկատարի»:

«Ի՞նչ ասել է «կկատարի իր պարտավորությունները», արդյո՞ք սա նշանակում է, որ   իր անդամ  կազմակերպությանն իրական ռազմական  աջակցություն կցուցաբերի» հարցին ռուսաստանցի քաղաքագետը, որոշակի դադարից հետո պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են միմյանց հետ, այդ թվում նաև` ՀԱՊԿ շրջանակներում տարբեր պարտավորություններով ու Հայկական բանակի ու զինուժի պաշտպանողունակությունը բավարար մակարդակի հասցնելու գործում»:

Բայց, միևնույն ժամանակ Անդրեյ Արեշևն ընդգծեց, որ որքանով տեղյակ է` Հայաստանի ռազմական դոկտրինում գրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը արտաքին ագրեսիայի` հարձակման դեպքում նախևառաջ, անսում է սեփական ուժերի վրա»: Ինչը Անդրեյ Արեշևը արդարացի ու ճիշտ է համարում:

Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 25-ին՝ 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է 4 զոհ, 16  վիրավոր:

Ըստ որում, պատերազմի ավարտից  ի վեր   հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին:

Ռուսաստանցի փորձագետը, գնահատելով  իրավիճակը, նույնպես արձանագրեց. «Ցավոք, հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կտրուկ սրվել է, ինչին պետք է ծայրաստիճան բացասական գնահատական տալ, քանի որ սա  լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման քայլ է»:

Անդրեյ Արեշևն ընդգծեց, որ առավել մտահոգիչ է այն, որ նման գործողությունների զոհ են դարձել ոչ միայն զինծառայողներ, այլև խաղաղ բնակիչներ:

Ըստ նրա`այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, ենթադրվում է, որ կդիմի ակտիվ հակաքայլերի, ինչը և, ըստ Անդրեյ Արեշևի, անում է և ինչն էլ նրա ձևակերպմամբ` «իրադարձությունների ծավալում է` պատերազմի տրամաբանության մեջ»:

Անդրեյ Արեշևը հույս ունի, որ այս հարցում ողջամիտ բանականությունը կհաղթի, բայց նաև հասկանալով, որ իրավիճակը հետևողականորեն «տաքացվել է» վերջին մի քանի տարիներին,   արձանագրում է, որ հիմա հասել է ծայրահեղ վտանգավոր կետի:

Հիշեցնենք, որ  ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով  այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, նշել էր, որ  հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:

Անդրեյ Արեշևը բնավ  տարօրինակ չի համարում, որ «բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ» արտահայտությունը, և, ավելին, լիովին համաձայն է:

«Ծանոթ չեմ այդ հայտարարությանը, բայց լիովին համամիտ եմ, որովհետև երբեմն, հակառակորդի նման գործողություններին ստիպված ուժով և համարժեքորեն պատասխանելն առավել արդյունավետ և օպտիմալ է: Իհարկե, մենք բոլորս նախապատվությունը տալիս ենք քաղաքական բանակցություններին, բայց երբ արդեն կողմերից մեկը հետևողականորեն դրանից հրաժարվում է  ու թշնամական գործողություններ է իրականացնում, այլ բան չի մնում, քան հակառակորդին զսպելու արդյունավետ միջոցների կիրառումը»,- եզրափակեց նա:

 

Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old Yerevan