Մոուրինյու. Շուտով Պոգբան կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը:
«Կարծում եմ, որ մի քանի տարուց այս տրանսֆերն էժան կթվա: Պետք է ընդունել, որ քիչ ակումբներ են հասկանում, թե ինչ է լինելու մոտ ապագայում: Մի քանի տարի առաջ 25 մլն ֆունտ վճարում էին ֆենոմենալ խաղացողի համար, իսկ այժմ այդքան արժեք ունի երիտասարդ ֆուտբոլիստը:
Այժմ, եթե ցանկանում եք գնել 20-ամյա երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստի, ապա նրա համար վճարում եք ինչպես կայացած աստղի: Կարծում եմ, որ ամռանը Պոլը կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է «FourFourTwo»-ն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



