Իրանում 2 մլրդ բարել ծավալով թերթաքարային նավթի պաշարներ են հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSԻրանի արևմտյան Լորեստան նահանգում հայտնաբերվել են 2 մլրդ բարել ծավալով թերթաքարային նավթի պաշարներ, ինչի մասին հայտնել է Իրանի ազգային նավթային ընկերւթյան ներկայացուցիչ Բահման Սոլեյմանին:
Ինչպես նշում է Reuters-ը, Սոլեյմանին մանրամասնել էր, որ չի բացառվում նույն տեղանքում թերթաքարային գազի պաշարների հայտնաբերման հավանականությունը:
Հայտնի է, որ վառելիքի պաշարներով հարուստ տեղանքի ուսումնասիրությունն ավարտվելու է 2017թ. հոկտեմբերին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Իրանն աշխարհում նավթով ամենահարուստ պետություններից է, որն ունի մոտ 160 մլրդ բարել ծավալով վառելիքի պաշար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



