Մենք չենք պատրաստվում միջուկային զենք ստեղծել. Իրանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԻրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ միջուկային զենք արտադրել: Այդ մասին նա ասել է անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին, հայտնում է ТАСС-ը:
«Իրանը միշտ ասել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է: Մենք չենք պատրաստվում միջուկային զենք ստեղծել: Այդ հարցը փակված է: Դրա համար կարող է հավերժություն պահանջվել»,- ասել է Զարիֆը:
«Բոլորը խոսում են այն մասին, որ մենք բավականաչափ հզորություններ ունենք դա մեկ տարվա ընթացքում անելու համար, բայց ես հստակ և պարզ հայտարարում եմ, որ միջուկային զենքը ոչինչ չի տա մեր անվտանգությանը և չի օգնի ոչ մի երկրի անվտանգությանը: Այժմ ժամանակն է ազատվելու միջուկային զենքից, այլ ոչ միանալու այդ տեսակի զենք ունեցողների ակումբին»,- նշել է նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



