Արմավիրում ԴԱՀԿ պետը իր ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջը
SOCIETYԱրմավիրի մարզում, փետրվարի 18-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 21:10-ի սահմաններում Արմավիր քաղաքում՝ Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում, BYD մակնիշի 117 ԼՍ 67 համարանիշի (վարորդ 54-ամյա Սպարտակ Ս.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա Էսթեր Ս.-ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Արմավիր բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հետազոտելով վրաերթի ենթարկվածին՝ հայտնել են, որ նա վնասվածքներ չի ստացել, պարզապես գտնվում է շոկային վիճակում: Մի քանի ժամ անց Էսթեր Ս.-ն տուն է գնացել:
Աղբյուրի տվյալներով, վարորդ Սպարտակ Ս.-ն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքում՝ որպես պետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



