Խոշոր վթար Երեւանում. Toyota-ով նախ բախվել է արգելապատնեշին, ապա սյանը. կան վիրավորներ (ֆոտո)
SOCIETYԵրեւանում, այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության N զորամասի մոտ, Toyota Altezza մակնիշի 23 ZZ 369 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 26-ամյա Արթուր Ք.) նախ բախվել է ճանապարհի երթեւեկելի գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշներին, այնուհետեւ գովազդային վահանակի սյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 ուղեւոր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Աղբյուրի փոխանցմամբ, մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, վարորդն իր ընկերների հետ փորձում էր վթարի վայրից հեռացնել ավտոմեքենան, անգամ մեքենան բարձել էին քարշակի վրա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



