Ֆլորիդայի բնակչուհուն կալանավորել են ծովային կրիայի վրա նստած զբոսնելու համար
SOCIETYԱՄՆ իշխանությունները կալանավորել են Ֆլորիդայի նահանգի 20-ամյա բնակչուհուն՝ ծովային կրիայի վրա նստած զբոսնելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է
Lenta -ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Քրեական գործ հարուցելու պատճառը եղել են Ֆլորիդայի ձկների ու վայրի բնության պահպանության հանձնաժողովին ուղղված բողոքները։ Հասարակությունը հանձնաժողովի ուշադրությունն է սեւեռել լուսանկարների վրա, որոնք լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։ Դրանցում Ստեֆանի Մուրը (այդպես է կասկածյալի անունը) եւ եւս մեկ երիտասարդ կին, որի ինքնությունը չի նծվում, բոսնում են ծովային կրիայի վրա նստած։ Լուսանկարները Facebook-ում հրապարակվել են հուլիսի սկզբին եւ բուռն վրդովմունքի առիթ դարձել։
Մուրին կալանավորել են սեպտեմբերի 26-ի առավոտյան:
Աղբյուրը ՝ NEWS.am
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



