Ռուսական ռուբլին արժևորվել է
ECONOMICSՆերկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 20- ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 484 դրամ նվազագույն և 485.75 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 488 դրամ նվազագույն և 489 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 512 դրամ նվազագույն և 516 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 520 դրամ նվազագույն և 527 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 8.21 դրամ նվազագույն և 8.36 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.48 դրամ նվազագույն և 8.65 առավելագույն փոխարժեքով:
Նշենք, որ ռուսական ռուբլին արժևորվել է:
Այսպես, եթե դիտում ենք ՌԴ ազգային դրամի փոխարժեքը հետին ամսաթվերով, ապա այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ, օրինակ, 1 ռուսական ռուբլին գնվել է 7.97 դրամ նվազագույն և 8.08 դրամ առավելագույն փոխարժեքներով, վաճառվել` 8.30 դրամ առավելագույն և 8.15 դրամ նվազագույն փոխարժեքներով, իսկ հունվարի 1-ի դրությամբ 1 ռուսական ռուբլին գնվել է նվազագույն 7.62 և առավելագույն` 7.85 դրամ փոխարժեքով, իսկ վաճառվել՝ 8.03 դրամ նվազագույն և 8.30 դրամ առավելագույն փոխարժեքով: