Էկվադորի նախագահական ընտրությունների առաջատար Մորենոն երգել Է իր կողմնակիցների առջեւ
INTERNATIONAL NEWS«Ալիանս Երկիր» («Ալիանս ՊԱԻՍ») կառավարող ձախ դաշինքից Էկվադորի նախագահի թեկնածու, նախկին վոխնախագահ Լենին Մորենոն փետրվարի 19-ի երեկոյան մի քանի երաժշտական կոմպոզիցիաներ Է կատարել իր կողմնակիցների առջեւ, տեղեկացնում Է «Արմեպրես»-ը:
Հայտնվելով Կիտոյի պողոտաներից մեկում կանգնեցված բեմին՝ նա ասել Է, որ հավատում Է առաջին փուլում իր հաղթանակին, իսկ հետո ձեռքն Է վերցրել միկրոֆոնը եւ դաշնամուրի նվագակցությամբ երգել մի քանի երգ, որոնք գրել են իսպանացի կոմպոզիտորներ Ժոան Մանուել Սեռատը եւ Խոսե Լուիս Արմենտերոսը:
1998 թվականից Մորենոն տեղաշարժվում Է հաշմանդամի սայլակով այն վիրավորման պատճառով, որն ստացել Է կողոպտման փորձի ժամանակ:
Քվեաթերթիկների 73,6 տոկոսի մշակումից հետո ստացված նախնական տվյալներով՝ Մորենոն ապահովել Է ընտրողների 38,7 տոկոսի պաշտպանությունը: Նրա հիմնական մրցակիցը՝ աջ կենտրոնամետ CREO շարժման ներկայացուցիչ Գիլիերմո Լասոն, այդ տվյալների համաձայն՝ ստացել Է քվեների 28,83 տոկոսը:
Առաջին փուլում հաղթանակ տանելու համար թենածուն պետք Է հավաքի քվեների 50 տոկոսից ավելին կամ ձայների ավելի քան 40 տոկոսը՝ պայմանով, որ մերձակա մրցակցի նկատմամբ առավելությունը կազմի առնվազն 10 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



