Հարավային Կորեան Փենյանից հատուցում Է պահանջել Կիմ Չեն Նամի մահվան համար
INTERNATIONAL NEWSՄիջազգային հանրակցությունը պետք Է ԿԺԴՀ-ին հարկադրի համաչափ գին վճարել Կիմ Չեն Նամի մահվան համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Կորեայի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել Է նախագահի պաշտոնակատար Հվան Գյո Անը:
«Անհրաժեշտ Է ուժեղացնել համագործակցությունը միջազգային հանրակցության հետ՝ Հյուսիսիային Կորեային հարկադրելու համաչափ գին վճարել»,- ասել Է նա՝ նշելով, որ կարգադրություն Է արել պրոֆիլային գերատեսչություններին ակտիվացնել շփումները բոլոր շահագրգիռ երկրների հետ:
Կիմ Չեն Նամի, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայրն Է, մահվան պաշտոնական պատճառը մինչ այժմ չի հրապարակվել: Մալայզիայի ոստիկանությունն ընդգծում Է, որ թունաբանական փորձաքննության արդյունքների ստացման համար կարող Է որոշակի ժամանակ պահանջվել: Այս պահին ոստիկանությունը ձերբակալել Է արդեն չորս մարդու, ներառյալ այն երկու կանանց, որոնք Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման պահին հայտնվել են տեսահսկման խցիկների օբյեկտիվներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



