ԱՄՆ սցենարիստների գիլդիայի գլխավոր մրցանակին են արժանացել «Լուսնի լույսը» և «Ժամանում» ֆիլմերը
SOCIETYԼոս Անջելեսում կայացել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գլխավոր պարգևներին են արժանացել «Լուսնի լույսը» (Moonlight) և «Ժամանում» (Arrival) ֆիլմերի սցենարիստները, հայտնում է Reuters-ը:
Մրցանակները շնորհվել են Բարի Ջենքինսին, Թարել ՄքՔրենիին (Moonlight) և Էրիկ Հեյսերերին (Arrival):
Հայտնի է, որ 2 ֆիլմերն էլ ներկայացված են հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակին՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Հիշեցնենք, որ այս տարի «Օսկար»-ը կայանալու է փետրվարի 26-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



