Թռչող աղջիկ, խելահեղ պարեր, սիրո կրքոտ եւ նուրբ դրսեւորումներ. կայացավ X Factor-ի առաջին գալա համերգը
PHOTOԱյս կիրակի` փետրվարի 19-ին, կայացավ հայկական X Factor-ի առաջին գալա համերգը, որի ընթացքում Անդրեի, Էրիկի, Շուշանիկ Արեւշատյանի եւ Գարիկ Պապոյանի թիմակիցները շոուի երկրպագուներին ներկայացան բոլորովին նոր կերպարներով եւ նոր որակի ելույթներով:
Առաջին գալա համերգի թեման սերն էր… Մասնակիցները ներկայացրեցին սիրո տարբեր դրսեւորումներ` կիրք, սպասում, տառապանք եւ խենթություն…
Թե ում ներկայացրած սիրո պատմությունը հասավ հեռուստադիտողներին, իսկ ումը` ոչ, պարզ կդառնա հաջորդ կիրակի` երկրորդ գալա համերգի ժամանակ, որի ընթացքում նախագծից դուրս կմնա միանգամից երկու մասնակից:
Այս փուլից սկսած ժյուրիի անդամների թիմակիցների ճակատագրերը որոշելու են հեռուստադիտողները` sms քվեարկության միջոցով:
Մինչ պարզ կդառնա, թե ովքեր են շարունակելու պայքարը հայկական X Factor նախագծում, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տղաների, աղջիկների, 22-ից բարձր մասնակիցների եւ խմբերի առավել աչքի ընկած ելույթները:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE