Ֆրանսիայի օդուժն առաջին անգամ հարվածել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ռազմական օդուժը հարվածներ է հասցրել «Իսլամական պետության»` Սիրիայում տեղակայված դիրքերի ուղղությամբ:Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը` վկայակոչելով Ելիսեյան պալատը:
Անցած շաբաթ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիան հայտարարել էր, որ Ֆրանսիայի ռազմական օդուժը Սիրիայում տեղակայված ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածքներ կսկսի հասցնել մոտակա շաբաթվա ընթացքում: Ավելի վաղ նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Ֆրանսիայի կողմից ԻՊ-ի դիրքերին հարվածելը դառնում է անհրաժեշտություն:
Սիրիայում 2011թ. մարտից շարունակվում են զինված բախումները, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, մահացել է ավելի քան 220 հազար մարդ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



