Ֆիլիպիններում առնվազն 14 դեռահաս է զոհվել ավտոբուսի վթարից
INTERNATIONAL NEWSՔոլեջի առնվազն 14 սովորողներ են զոհվել Ֆիլիպինների Ռիսալի նահանգում տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Inquirer.net տեղեկատվական պորտալը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը, որում վթարի պահին գտնվում Էր շուրջ 50 մարդ, Էլեկտրասյանն Է բախվել փետրվարի 20-ի առավոտյան: Ենթադրվում Է, որ վթարի պատճառ Է դարձել արգելակների խափանվելը: Պորտալի տվյալներով՝ ուսանողներն արշավի Էին մեկնել Ռիսալի նահանգի Տանայ բնակավայր:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչ Կառլոս Ինոֆրեի խոսքով՝ վարորդը, ենթադրաբար, ավտոբուսի կառավարումը կորցրել Է բավականին մեծ արագությամբ ընթանալիս եւ գիտակցաբար Է այն ուղղել Էլեկտրասյան վրա, որպեսզի կանգնեցնի փոխադրամիջոցը:
Ինչպես նշում Է պորտալը, զոհերի թվում կան չորս աղջիկներ, բոլոր զոհվածները ֆիլիպինյան քոլեջներից մեկի սովորողներ են: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: Ավտոբուսի վարորդը լրջորեն տուժել Է:
Կատարվում Է միջադեպի հետաքննություն: Վթարի վայր են ժամանել ուսումնական հաստատության ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



