ԶԼՄ-ներին հայտնի են դարձել միգրացիայի մասին Թրամփի հրամանագրի նոր տարբերակի մանրամասները
INTERNATIONAL NEWSԴոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վերանայված նախագիծը ներառում Է նույն այն յոթ երկրները, որոնք հիշատակված Էին առաջին տարբերակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցչին:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Թրամփի վերանայված հրամանագրի գործողության ներքո կհայտնվեն միայն Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Սուդանի եւ Լիբիայի քաղաքացիները:
Բացառություն կդառնան ամերիկյան այցագրեր ունեցողները, ԱՄՆ-ում մշտական կեցության իրավունք ունեցողները եւ այն ամերիկացիները, որոնք ունեն թվարկված երկրներից մեկի երկրորդ քաղաքացիություն: Բացի այդ, օրենքի նոր նախագիծն իշխանություններին չի պատվիրում առանձնացնել եւ մերժել սիրիացի փախստականների՝ այցագրեր ստանալու դիմումները:
Ինչպես հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Հաքաբի Սանդերսը, հրամանագրի վերջնական տարբերակը կհրատարակվի մոտ ժամանակներս: Թրամփն ինքը խոստացել Է նոր հրամանագիրը հրապարակել այս շաբաթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



