Գերմանիան հայտարարել է փախստականների զանգվածային արտաքսում սկսելու մասին. Bild am Sonntag
INTERNATIONAL NEWSԳերմանիայի իշխանությունները մտադիր են արտաքսել հարյուր հազարավոր այն միգրանտներին, որոնք փախստականի կարգավիճակ չեն ստացել ԳՖՀ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bild am Sonntag-ին տված հարցազրույցում հայտարարել Է դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար եւ հատուկ հանձնարարությունների համերկրային նախարար Պետեր Ալտմայերը:
Նրա խոսքով՝ 2015 թվականը դարձավ հումանիտար օգնության կարիքն ունեցող մարդկանց աջակցման տարի, 2016 թվականին միգրանտների հոսքն զգալիորեն նվազեց, իսկ այժմ եկել Է ժամանակը, որ Գերմանիայի տարածքը լքեն նրանք, ովքեր ապաստան ստանալու իրավունք չունեն:
Ինչպես հայտնել Է Ալտմայերը, անցյալ տարի 80 հազար մարդ արդեն ուղարկվել են իրենց երկրներ:
«2016 թվականին ընդունվել Է փախստականի կարգավիճակ ստանալու շուրջ 700 հազար դիմում: 300 հազար խնդրատուներ մերժվել են: Մենք ցանկանում ենք արագորեն վտարել նրանց երկրից, այլապես մենք խարխլում ենք վստահությունը իրավական պետության համակարգի նկատմամբ»,-հայտարարել Է պաշտոնյան:
Ինչպես պնդում Է Ալտմայերը, առաջին հերթին կարտաքսվեն այն անձինք, որոնք հանցագործություններ են կատարել, ինչպես նաեւ նրանք, ովքեր սպառնալիք են ներկայացնում գերմանական պետության անվտանգության համար:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



