Բիլ Գեյթսն առաջարկել Է եկամտահարկ գանձել ռոբոտներից
SOCIETYՌոբոտների համար եկամտահարկի եւ շահութահարկի բացակայությունը մեքենաներին անարդարացի առավելություն Է ապահովում մարդկանց հանդեպ, կարծում Է Բիլ Գեյթսը՝ Microsoft-ի հիմնադիրներից մեկը եւ Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Quartz հրատարակությունում հրապարակված հարցազրույցում նա առաջարկել Է հարկ դնել ռոբոտներ օգտագործող ընկերությունների վրա, որպեսզի թեկուզեւ որոշ ժամանակով դանդաղեցվի գործունեության շատ տեսակների ավտոմատացումը եւ ֆինանսավորվեն կենդանի մարդկանց համար զբաղվածության այլընտրական տեսակները, ներառյալ զառամյալների խնամքը եւ դպրոցներում աշխատանքը երեխաների հետ:
«Հարկավոր Է ձգտել հարկի մակարդակի բարձրացման եւ նույնիսկ ավտոմատացման արգելակման»,- համոզված Է Գեյթսը, քանի որ տեխնոլոգիաների զարգացումն ընթանում Է մի ամբողջ շարք պրոֆեսիաներից եւ մասնագիտություններից մարդկանց դուրսմղմանը համընթաց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



