Կովսական-Կապան ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժածի վիճակը միջին ծանրության է
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 27-ին` ժամը 09.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Կովսական-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին (ԼՂՀ տարածք) «ՎԱԶ - 2104» մակնիշի 34 ST 887 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1973թ. ծնված Մ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, ինչի հետևանքով Մ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



