«Բուն Բարեկենդանի» տոնի խորհրդով միջոցառում՝ Էրեբունի վարչական շրջանում
SOCIETYՄայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում «Բուն Բարեկենդանի» տոնին ընդառաջ կազմակերպվել է տոնածիսական միջոցառում, որը մեկնարկել է Տեր Զգոն քահանայի օրհնությամբ: «Վերադարձ» ազգագրական խումբը ներկայացրել է տոնի ծիսական հատվածը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ով, շնորհակալություն հայտնելով էրեբունցիներին միջոցառմանը մասնակցելու համար, վստահեցրել է, որ վարչական շրջանում ձևավորված բոլոր ավանդույթները կլինեն շարունակական, ինչպեսև համաչափ զարգացման այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեն էրէբունցիների ավելի հարմարավետ առօրյայի կազմակերպմանը: Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև հյուրասիրություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



