Իրանում հայտարարել են 2 մլրդ բարել թերթաքարային նավթի պաշարների հայտնաբերման մասին
ECONOMICS Իրանի արեւմուտքում հայտնաբերվել են թերթաքարային նավթի պաշարներ՝ 2 միլիարդ բարելի չափով, որոնք պիտանի են արդյունաբերական արդյունահանման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի ազգային նաթվընկերության (NIOC) հաղորդագրության մեջ:
«Հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա՝ ենթադրվում Է, որ Լորեստանի նահանգում թերթաքարային նավթի գնահատված պաշարները հասնում են մինչեւ 2 միլիարդ բարելի»,- հաղորդագրության մեջ բերված Է NIOC-ի հետախուզման գծով փոխտնօրեն Բահման Սուլեյմանիի խոսքը, ով ճշտել Է, որ դրանք բաց գույնի նավթի հանքակուտակներ են:
Հայտնաբերված թերթաքարային պաշարներն արաջինն են, որոնք իրական արտադրական ներուժ ունեն, ընդգծված Է տեղեկագրում:
Սուլեյմանին հավելել Է, որ նահանգում կատարվում Է նաեւ թերթաքարային գազի հետախուզում. սպասվում Է, որ այդ հետազոտությունները կավարտվեն հոկտեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



